Աշխատակազմ

 

 


 

Ghalachyan-Mesrop

 ՂԱԼԱՉՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎՈԼՈԴՅԱՅԻ

Տնօրեն

Ծնվել է 1964 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի գյուղում: 1981 թվականին գերազանց ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն եւ տարրական ուսուցման մեթոդիկա ֆակուլտետը: Ավարտելուց հետո Ղազանչիի միջնակարգ դպրոցում տարրական ուսուցիչ աշխատելուն զուգահեռ 1986-1991թթ սովորել է Երեւանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը:   

1991-1995 թթ աշխատել է Ղազանչիի գյուղական խորհրդի նախագահի պաշտոնում: 1995-1997 թթ սովորել է ՀՀ պետական կառավարման դպրոցում, որից հետո գործուղվել է ՀՀ Շիրակի մարզպետարան, որպես Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ: 2005թ.-ից տեղափոխվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքային պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոն` որպես գլխավոր մասնագետ, իսկ 2007 թվականից՝ որպես ՀՀ Շիրակի մարզպետի օգնական:

2008 թվականից նշանակվել է ԿԱԻ ՇՄ տնօրենի պաշտոնում:

2013 թվականի հունվարի 21-ից շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը:

Աշխատությունների ցանկ 

 


 

Jivanyan-Harutyun

 ՋԻՎԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՄԻ

Ֆիզիկայի գլխ.մասնագետ, գ/թ


 Ծնվել է 1950 թվականին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում, միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում: 1967-1972 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: 1974-1981թթ աշխատել է Երեւանի պետական համալսարանում, որտեղ կատարել է գիտահետազոտական աշխատանք տեսական եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառում: 1981թ.-ին ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

1982թ.-ից աշխատել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, դասավանդել է ֆիզիկա (1989թ-ից դոցենտ): 1994-2008թթ աշխատել է ԿԱԻ ՇՄ տնօրեն: Հեղինակ է մոտ 30 գիտական, գիտահանրամատչելի եւ մեթոդական տպագիր աշխատությունների:

Աշխատությունների ցանկ

 


 

Miqayelyan-Tatyana

 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՄԱՄԻԿՈՆԻ

Գերմաներեն լեզվի գլխավոր մասնագետ 

Ծնվել է 1952 թ.-ին ՌԴ Ալթայի երկրամասի Պավլովի շրջանի Լեբյաժե գյուղում: 1959-1969թթ սովորել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցում, իսկ 1970-1974թթ ուսումը շարունակել է Երեւանի Վ..Յա.Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի գերմաներենի բաժնում՝ ստանալով գերմաներեն լեզվի ուսուցչի որակավորում: 1974 թ.-ից աշխատանքի է նշանակվել Ախուրյանի շրջանի Արեւիկի միջնակարգ դպրոցում` որպես գերմաներենի ուսուցչուհի: 

1978թ.-ից աշխատել է Ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի Լենինականի (այժմ` Գյումրի) մասնաճյուղում` որպես գերմաներենի մեթոդիստ, ապա` օտար լեզուների կաբինետի վարիչ, ուսումնական գծով փոխտնօրեն, որակավորման եւ գիտելիքների գնահատման բաժանմունքի վարիչ-փոխտնօրեն:Այժմ ԿԱԻ ՇՄ գլխավոր մասնագետ է: Համատեղության կարգով աշխատել է Գյումրիի բժշկական քոլեջում, թիվ 12 դպրոցում, Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանում` որպես գերմաներեն լեզվի դասախոս: 1994թ.-ին ատեստավորվել է եւ ստացել հետազոտող ուսուցչի որակավորում:

 Աշխատությունների ցանկ


 

narine-zakyan2

 ԶԱՔՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՍՈՒՐԻԿԻ

Ինֆորմատիկայի մասնագետ

Ծնվել է 1975 թվականին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում, 1982-1988թթ. սովորել է Գյումրիի թիվ 26 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ «Բալատոն» ֆիզիկամաթեմատիկական թեքումով վարժարանում, որն ավարտել է ոսկե մեդալով: 1992-1997թթ. սովորել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում, ինչն ավարտել է գերազանցության դիպլոմով և ստացել մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում: 

1997թ.-ից աշխատել է ՀՀ «Ամենափրկիչ» հիմնադրամում՝ որպես համակարգչային օպերատոր, այնուհետեւ՝ համակարգչային բաժնի վարիչ: 2001-2004թթ. աշխատել է Գյումրիի «Ակադեմիական» վարժարանում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի, աշխատանքը համատեղելով Փրոջեքթ Հարմոնիում Շիրակի մարզի համայանքային զարգացման համակարգողի աշխատանքի հետ /2000-2005թթ./: 2005-2010 թթ. աշխատել է Կրթության Զարգացման Ակադեմիայում՝ որպես Երիտասարդության եւ համայնքային զարգացման ծրագրի Շիրակի մարզի համակարգող: Մասնակցել է մի շարք դասընթացների՝ կազմակերպված միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ստացել է համապատասխան վկայականներ ուսուցանողների ուսուցանող որակավորմամբ: Մասնակցել է միջազգային համաժողովների Հայաստանում, Վրաստանում, Իտալիայում, Թուրքիայում, Բուլղարիայում:

 Աշխատությունների ցանկ


 

Karine Sahakyan1

 ՍԱՀԱԿՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼԻ

Քիմիայի գլխավոր մասնագետ գ/թ

Ծնվել է 1945 թ.-ին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: Սովորել է Ս.Օրջոնիկիձեի անվան թիվ 14 դպրոցում: 1963-1968 թթ.-ին սովորել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի քիմիկոտեխնոլոգիական ֆակուլտետում, որից հետո աշխատանքի է անցել Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի քիմիայի ամբիոնում` որպես ասիստենտ: 1975 թ.-ին ընդունվել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի ասպիրանտուրան: 1980 թ.-ին պաշտպանել է գիտական թեզ պոլիմերների քիմիայի վերաբերյալ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 

Շարունակել է աշխատանքը պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես ավագ դասախոս, ապա քիմիայի ամբիոնի դոցենտ: 1975 թ.-ին մրցույթով անցել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի դոցենտ, որտեղ եւ մինչ օրս աշխատում է: 1995 թ.-ից աշխատում է նաեւ ԿԱԻ ՇՄ` որպես քիմիայի գլխավոր մասնագետ:

 Աշխատությունների ցանկ


 

ad

 ԱԴԱՄՅԱՆ ՆԵԼԼԻ ՎՈԼՈԴՅԱՅԻ

Կենսաբանության գլխավոր մասնագետ գ/թ

Ծնվել է 1960 թ.-ին Լենինականում (այժմ` Գյումրի): Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրիի Րաֆֆու անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում 1967-1977թթ.-ին: Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում 1979-1984թթ.-ին: Ստացել է կենսաբանի, կենսաբանության եւ քիմիայի ուսուցչի որակավորում, իսկ 2004 թվականին ստացել է կենսաբանության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատել է կենսաբանության ուսուցչուհի Ախուրյանի շրջանի Շիրակ գյուղի, Գյումրու թիվ 13 (այժմ թիվ 3) եւ «Իմասատասեր Անանիա Շիրակացի» միջնակարգ դպրոցներում:

1992 թ.-ից մինչ օրս աշխատում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի կենսաբանության ամբիոնում` որպես դասախոս, ունի դոցենտի գիտական կոչում: Հեղինակ է 14 գիտական աշխատանքների: Երաշխավորվել է տպագրության «Թեստային առաջադրանքների ժողովածու» ուսումնաօժանդակ ձեռնարկը:

 Աշխատությունների ցանկ


 

Aleksanyan-Karine

 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՎԱՆԻԿԻ

Պատմության գլխավոր մասնագետ գ/թ

Ծնվել է 1963 թ.-ին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: Գերազանց գնահատականներով ավարտել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը եւ 1984-1989թթ.-ին ուսումը շարունակել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ստացել է պատմաբանի, պատմության եւ հասարակագիտության ուսուցչի որակավորում: Համատեղության կարգով աշխատել է Ջաջուռի եւ Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցներում` որպես պատմության ուսուցչուհի: 1995թ.-ից աշխատել է ԳՄԻ հենակետային Ակադեմիական վարժարանում` որպես պատմության, իրավունքի, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի: 

2003 թ.-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում` որպես պատմության գլխավոր մասնագետ: Մանկավարժական գործունեությունը զուգակցում է գիտական գործունեությամբ: 2005թ.-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 2005թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում` որպես գիտաշխատող: Հեղինակ է բազմաթիվ գիտական եւ մեթոդական հոդվածների:

 Աշխատությունների ցանկ


 

Khachatryan-Sonya

 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՆԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ

Տարրական հայոց լեզվի գլխավոր մասնագետ գ/թ

Ծնվել է 1941թ.-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում, սովորել է Գյումրիի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 1961 թ.-ին ընդունվել եւ 1964թ.-ին գերազանցությամբ ավարտել է Գյումրիի մանկավարժական ուսումնարանը, նույն թվականին որպես դասվար աշխատել է Գյումրու թիվ 2 միջն. դպրոցում: 1966-1971թթ.-ին սովորել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հայոց լեզու եւ գրականություն բաժնում: 1980թ.-ից աշխատել է Գյումրու թիվ 37 դպրոցում` որպես դասվար, ապա՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: 

1985թ.-ին պարգեւատրվել է «Երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար» մեդալով եւ պատվոգրերով: 1989թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը եւ ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում: 1989թ.-ից աշխատում է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Զուգահեռ աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում՝ որպես գլխավոր մասնագետ: 1992թ.ին ինստիտուտի, իսկ 2002թ.-ին ՎԱԿ-ի կողմից շնորհվել է դոցենտի կոչում:

 Աշխատությունների ցանկ


 

4

 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԻԶԱ ՊԱՐՈՒՅՐԻ

Տարրական կրթության մաթեմատիկայի մասնագետ

Ծնվել է 1955թ.-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: 1962-1972թթ. սովորել է Գյումրիի Ս.Մ.Կիրովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1972-1976թթ. ուսումը շարունակել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Նույն թվականին աշխատանքի է ընդունվել մաթեմատիկական թեքումով դպրոցում, զուգահեռ՝ 1977 թվականից աշխատելով նաեւ Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում` որպես լաբորանտ: 1982 թվականից տեղափոխվել է թիվ 1 հեռակա դպրոցը՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: 

1987 թ.-ից մինչ օրս աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում` որպես տարրական կրթության մաթեմատիկայի մասնագետ: Մասնակցել է ՀՀ լուսավորության նախարարության կողմից անցկացված ատեստացիային եւ ստացել «Հմուտ դասվարի» տարակարգ: «Տարրական դասարաններում մաթեմատիայի դասավանդման մեթոդիկա», «Ոչ ստանդարտ խնդիրների մեթոդիկա» ձեռնարկների հեղինակ է: Մեթոդական հոդվածներով հանդես է եկել «Նախաշավիղ» ամսագրում:

 Աշխատությունների ցանկ


 

demirchyan-gagik

 ԴԵՄԻՐՃՅԱՆ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Ֆիզիկայի գլխավոր մասնագետ, գ/թ

Ծնվել է 1959 թվականին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում, միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում` Գյումրիի թիվ 20 միջնակարգ դպրոցում: 1976թ. ընդունվել եւ1981թ Գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1989թ.-ին ստացել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սկսած 1986թ. աշխատում է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում` սկզբում որպես դասախոս, այնուհետեւ` որպես դոցենտ: ԿԱԻ ՇՄ-ում աշխատում է 2005թ.ից` որպես գլխավոր մասնագետ:

Մասնակցել է մի շարք դասընթացների՝ կազմակերպված միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, ստացել է համապատասխան վկայականներ ուսուցանողների ուսուցանող որակավորմամբ: Մասնակցել է միջազգային համաժողովների ԱՄՆ-ում, Իսպանիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում Բելգիայում: Վերապատրաստվել է ԱՄՆ-ում եւ Դանիայում: Դասավանդել եւ գիտահետազոտական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի Կանզասի եւ Կալիֆորնիայի համալսարաններում: Հեղինակ է 30-ից ավելի գիտական, գիտահանրամատչելի եւ մեթոդական տպագիր աշխատությունների:

 Աշխատությունների ցանկ


 

Valya Saroyan1

 ՍԱՐՈՅԱՆ ՎԱԼՅԱ ԳՈՒՐԳԵՆԻ

Նախադպրոցական դաստիարակության մասնագետ

Ծնվել է 1946 թվականին Արթիկի շրջանի Անուշավան գյուղում: 1962 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Լենինականի (այժմ` Գյումրի) Ա.Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանի նախադպրոցական դաստիարակության բաժինը, որն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Լենինականի ժողկրթբաժնի թիվ 3 մանկապարտեզում` որպես դաստիարակ: 1968-73թթ. սովորել է Երեվանի Խ.Աբովյանի անվան մանկավարժության ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության եւ հոգեբանության բաժնում: 

1982-թ.ից մինչ օրս աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում որպես նախադպրոցական դաստիարակության մասնագետ: Մի շարք հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել մասնագիտական պարբերականներում:

 Աշխատությունների ցանկ


 

Ruzanna Eshilbashyan

 ԵՇԻԼԲԱՇՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉԻ

Ռուսաց լեզվի մասնագետ

Ծնվել է 1950 թվականին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: 1957-1967թթ.-ին սովորել է Լենինականի թիվ 14 միջնակարգ դպրոցում: 1970 - 1975 թթ.ին սովորել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի բաժնում: Ավարտելուց հետո նշանակվել է Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: 

Սկսած 1977 թվականից աշխատել է թիվ 37, 30, իսկ 1980 թվականից մինչ օրս աշխատում է Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Աշխատանքը համատեղում է ԿԱԻ ՇՄ-ում աշխատելով որպես ռուսաց լեզվի մասնագետ:

 Աշխատությունների ցանկ


 

armen-petrosyan

 ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ

Հայոց լեզվի մասնագետ

Ծնվել է 1969 թ.-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: 1976-1986թթ. սովորել է Գյումրիի Գ.Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթ մեդալով: 1986-1991թթ. կրթությունը շարունակել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում՝ գերազանցության դիպլոմով: Նույն թվականին ընդունվել է Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարդ դպրոցը՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: 1994թ.-ին մասնակցել է ԿԳՆ մանկավարժության հանրապետական գրադարանի կազմակերպած որակավորման դասընթացներին՝ ստանալով հայոց լեզվի եւ գրականության հմուտ ուսուցչի որակավորում: 

1996-98թթ. պաշտոնավարել է ԿԳՆ Շիրակի մարզի տարածքային տեսչությունում՝ որպես հալոց լեզվի եւ գրականության տեսուչ: 2006թ.-ի մարտ-մայիս ամիսներին աշխատել է Շիրակի մարզի «Ողջիի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի պաշտոնակատար: 2007թ.-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության մասնագետ՝ զուգահեռ դասավանդելով Գյումրու թիվ 20 միջն. դպրոցում:

 


 

Lilit-Grigoryan

 ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԻԼԻԹ ԱԼԲԵՐՏԻ

Հայոց լեզվի մասնագետ

Ծնվել է 1976 թվականին Գյումրի քաղաքում: 1983-1993թթ. ստացել է միջնակարգ կրթություն հայրենի քաղաքում: 1993-1998 թվականներին ուսումը շարունակել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գյումրիի Ֆոտոն վարժարանում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Սկսած 2007 թվականից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում որպես հայոց լեզվի մասնագետ:

 


 

Mariam-Israyelyan

 ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՄՎԵԼԻ

Անգլերեն լեզվի մասնագետ

Ծնվել է 1981 թվականին ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: 1988-1999թթ. սովորել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում: Նույն թվականի ընդունվել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը եւ այն ավարտելուց հետո՝ մինչեւ 2007 թվականը աշխատանքի է անցել Գյումրու թիվ 37 դպրոցում` որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: 2007 թվականից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում որպես անգլերեն լեզվի մասնագետ:

 


 

Hamazasp-Khocanyan

 ԽՈՑԱՆՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ ՍԱՀԱԿԻ

Մաթեմատիկայի մասնագետ

Ծնվել է 1978 թվականին ՀՀ Շիրակի մարզի Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: 1985-1993թթ. հաճախել է Գյումրիի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ՝ 1993-1996թթ. հաճախել է Գյումրիի «Ակադեմիական» վարժարանի բնագիտամաթեմատիկական հոսքը: 1996-2001թթ սովորել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկա բաժնում: 2002թ.-ից աշխատում է Գյումրիի Մ.Խորենացու անվան թիվ 37 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիայի ուսուցիչ: 2007 թ.-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում՝ որպես մաթեմատիկայի մասնագետ: 

 


 

Artsvik

 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՎԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ

Տեխնոլոգիայի մասնագետ

Ծնվել է 1948թ.-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: 1955-1966 թթ. սովորել է Գյումրիի Րաֆֆու անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: 1967-1971թթ. ուսումը շարունակել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: 1971թ.ին աշխատանքի է նշանակվել Սպիտակի շրջանի Հարթագյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 1977թ.-ին աշխատանքի է նշանակվել Գյումրիի թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ որպես գծագրության ուսուցչուհի: 1988-2007թթ. դասավանդել է մաթեմատիկա եւ աշխատանքի ուսուցում: 2007թ.-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում՝ որպես տեխնոլոգիայի մասնագետ: 

 


 

Nune-Mkrtchyan

 ՄԿՐՏՉՅԱՆ ՆՈՒՆԵ ՀԵՆՐԻԿԻ

Նախադպրոցական դաստիարակության մասնագետ

Ծնվել է 1964 թվականին Գյումրի քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Գյումրիի թիվ 25 միջնակարգ դպրոցում, միաժամանակ սովորելով Ախուրյանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում /1972-1979թթ./: 1981-1985թթ. սովորել է Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության մեթոդիկայի բաժնում: 1981-1989 թթ. աշխատել է Եղվարդի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ: 1990-1992թթ. աշխատել է Գյումրիի թիվ 9 միջնակարգ դպրոցում` որպես դասվար: 1993-2006թթ. աշխատել է Գյումրիի թիվ 10 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար: 2007 թվականից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում՝ որպես նախադպրոցական դաստիարակության մասնագետ:

 Աշխատությունների ցանկ


 

Liana mkrtchyan

 ԼԻԱՆԱ ԿԱՐԼԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Ֆրանսերենի մասնագետ

Ծնվել է 20.06.1977թ., Գյումրիում: 1984-1994թթ., սովորել և ավարտել է Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը: 1994-1999թթ. Սովորել և ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը: 1999-2006թթ աշխատել է Գյումրու Ա.Պետրոսյանի անվան թիվ 10 դպրոցում` որպես ֆրանսերենի ուսուցչուհի: 2007թ-ից աշխատում է Գյումրու  Ֆոտոն վարժարանում`որպես ֆրանսերենի ուսուցչուհի: 2011թ. հունիսի 1-ից աշխատում եմ ԿԱԻ ՇՄ-ում` որպես ֆրանսերենի մասնագետ:  2012թ, օգոստոսի 27-31-ը մասնակցել է 30-ժամյա Մանկավարժական նախագիծ վերապատրաստմանը` Բուլղարիայում:


 

Karine petoyan

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԻԿԻ ՊԵՏՈՅԱՆ

Աշխարհագրության մասնագետ

 Ծնվել է 1973թ.-ի հունիսի 3-ին Արթիկ քաղաքում: 1980-1990թթ. սովորել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1990-1992թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում, 1992-1996թթ. ուսումը շարունակել է ԳՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետում: 1993-1997թթ. աշխատել է Գյումրու թիվ 4 դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի: 1997թ.-ից մինչ օրս աշխատում է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում որպես աշխարհագրության ուսուցչուհի: 2012թ. հունիսի 1-ից աշխատում է նաև ՇՄ ԿԱԻ մասնաճյուղում որպես աշխարհագրության մասնագետ: Մասնակցել է Այռեքս ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող միջին և ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին:


 

Harutyun Serobyan

 ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՎԵԼԻ ՍԵՐՈԲՅԱՆ

Ֆիզիկական կուլտուրայի մասնագետ

 1962-1972թթ. Լենինականի թիվ 15 միջն. դպրոց: 1973-1977թթ. Լենինականի բժշկական ուսումնարան. որակավորում ֆեյդշեր: 1982-1986թթ. Գյումրու Մ. Նալբանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ. որակավորում ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2001-2002թթ. Մայիսյանի միջնակարգ դպրոց, ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2002թ-ից Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2010թ-ից ԿԱԻ ՇՄ ֆիզկուլտուրայի մասնագետ:

 


 

Gevorg-Khachatryan

 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍԻ

Մասնագետ

Ծնվել է 1944 թվականին Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում: Բարձրագույն կրթություն ստացել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն եւ քիմիա բաժնում 1967թ.ից, իսկ 1971-1973թթ. ուսումը շարունակել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի համապատասխան բաժնում:1973թ.-ից աշխատել է Արթիկի շրջանի Գեղանիստ գյուղում, իսկ 1975-1981 թթ. նշանակվել է նույն դպրոցի տնօրեն: 1981-1990 թթ. աշխատել է Աշոցքի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ, իսկ 1990-1996թթ. տեղափոխվել է աշխատանքի Աշոցքի շրջկենտրոնի ժողկրթբաժնում՝ որպես դպրոցական տեսուչ: 1996-2003թթ. աշխատել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, որից շետո շարունակել է աշխատանքը կրթական բարեփոխումների կենտրոնում՝ որպես առաջատար մասնագետ: 

 Աշխատությունների ցանկ


 

IMG 1931

 ՀԵՐՄԻՆԵ ՍԱՆԱՍԱՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Համակարգչային օպերատոր

1995-2005թթ. սովորել է Գյումրու Լ. Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: 2005-2009թթ. սովորել է ԳՊՄԻ-ում օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժնում: Ստացել է բակալավրի կոչում: 2009-2011թթ. շարունակել է նույն բաժնի մագիստրատուրան, ստացել մանկավարժության մագիստրոսի կոչում: 2012թ. սովորել է Բիզնես Էլիտա ուսումնական կենտրոնում, ստացել համակարգչային օպերատորի որակավորում: 2012թ.-ի հունիսի 1-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում որպես համակարգչային օպերատոր:

 


 

al

ԱԼՎԱՐԴ ՄԿՐՏՉԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գործավար

Ծնվել է 1954թ.: 1961-1972թթ. սովորելէ Գյումրու թիվ 26 միջնակարգ դպրոցում: 1974թ. սովորել և ավարտել է հայերեն և ռուսերեն մեքենագրական կուրսերը: 1975-1976թթ. սովորել է հաշվապահական ուսումնարանում՝ ստանալով հաշվապահի որակավորում: 1980-84 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Ա.Մռավյանի մանկավարժական ուսումնարանի նախադպրոցական բաժինը` ստանալով նախադպրոցական հիմնարկի դաստիարակի որակավորում: 1977թ-ից աշխատում է ԿԱԻ ՇՄ-ում որպես գործավարուհի: